ԿարևորՀասարակություն

Երեւանը վերջին հրաժեշտը տվեց Վլադիմիր Աբաջյանին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տվել սիրված դերասան, ասմունքող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Վլադիմիր Աբաջյանին։ Հիշեցնենեք, որ սիրված դերասանը վախճանվել էր հունվարի 15-ին , կյանքի 86-րդ տարում։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

«Իմ ամբողջ հույսը ոչ թե ես եմ, այլ այն ժոողվուրդը, որին խաբում եմ, լավ եմ խաբում։ Այ եթե կարողանա դերասանը լավ խաբել, կարողանա համոզել հանդիսատեսին, որ ինքն ամենալավն է, դա դերասանի հաջողության գղտնիքներից մեկն է»,- հարցազրույցներից մեկում իր հաջողության գաղտնիքն այսպես էր մեկնաբանել Վլադիմիր Աբաջյանը։ «Իր արվեստով նա իսկապես կարողացավ գրավել ժողովրդի սիրտը։ Վոլոդիային սիրում էին, շատ էին սիրում»,-իր խոսքերը հիմանվորելու համար դերասան Սերգուշ Բաբայանն է պատմում:

Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականին Շիրակի մարզի Շիրակ գյուղում, 1951 թվականին ավարտել երևանի գեղարվեսատթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ ստեղծել է մոտ 50 կեպարներ։
Մհեր Մկրտչյան, Վարդուհի Վարդերեսյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան. 51 թվականին Սունդուկյան թատրոնում բեմադրված «Նամուս»-ով ասպարեզ իջաց այս սերունդն էր , որ իր տեղը մշտապես ամրագրեց հայ թատրոնում ու կինոյում։ մշատապես իր բարձրության վրա կանվգնած այս սերնդի ամենաբարձր սյուներից է նաև Վլադիմիր Աբաջյանն, ում կերպած Սեյրան էլ դարձավ նրա անձնագիրը թատրոնում։ Վլադիմիր Աբաջյանը նկարհանվել է նաև կինոյում, այս ոլորտում ևս թողնելով իր ուրույն ձեռագիրը, սակայն նա ստեղծագործական գործունեության մեջ առաինձնահատուը տեղ գրավեց ասմունքը։

Թողնել պատասխան

Back to top button