Սպորտ

Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է անում Չավեսին անձամբ դիմել ժողովրդին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը երեկ կոչ է արել երկրի նախագահ Ուգո Չավեսին անձամբ դիմել Վենեսուելայի ժողովրդին և բացատրել, թե իր բացակայության պայմաններում ինչ է կատարվում երկրում, հաղորդում է Բի-բի-սին:  «Ես կոչ եմ անում Չավեսին հայտնվել, դիմել Վենեսուելային և պատմել, թե ինչ է տեղի ունենում այս կառավարության հետ, քանի որ ներկայումս Վենեսուելայում անիշխանություն է»,-ասել է Կապրիլեսը:
Ընդդիմադիր նահանգապետի խոսքերով՝ եթե Չավեսը կարողանում է հրամաններ ստորագրել և նոր արտգործնախարար նշանակել, (երեկ երկրի արտգործնախարար է դարձել Էլիաս Խաուան), նշանակում է, որ նա կարող է նաև դիմել ժողորդին: Դա անհրաժեշտ է համաքաղաքացիներին և հենց Չավեսի կողմնակիցներին հանգստացնելու համար, որոնք մտահոգված են պետության ղեկավարի տևական լռությունից:
Չավեսը դեկտեմբերի սկզբից օնկոլոգիական հիվանդության բուժման նպատակով գտնվում է Կուբայում:

Թողնել պատասխան

Back to top button