Հասարակություն

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը ընդլայնվում է

 Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման խթանման, համահայկական ծրագրերի ն անհատների, հայկական կազմակերպությունների մասնակցության շրջանակի ընդլայնման, Սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման նպատակով ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2011 թվականից իրականացնում է դասընթացներ սփյուռքահայերի համար:
Նախաձեռնությունը նախարար Հրանուշ Հակոբյանինն է:  Այս գաղափարի իրագործումը ներկայումս կրում է շարունակական բնույթ: Դասընթացների նպատակներին այսօր անդրադարձավ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:
Առաջին տարին դասընթացները անցկացվեցին երկու ուղղությամբ` երիտասարդ առաջնորդների և լրագրողների համար, որոնց մասնակցել են 50 սփյուռքահայ 12 երկրներից:
Ծրագրի հաջող մեկնարկը դառձավ «Սփյուռք» ամառային դպրոցի հիմնադրնան առիթը, որը սկսեց գործել 2012 թվականին՝ արդեն 5 ուղղություններով` ի հաշիվ հայոց լեզվի արագացված ուսուցման, ուսուցիչների վերպատրաստման և ազգային երգի ու պարի դասըթացների:
Անցյալ տարի նախատեսված 70 մասնակցի փոխարեն դպրոցը ընդունեց 131 սփյուռքահայ 20 երկրից:

Ամառային դպրոցի այս ծրագրի իրագործումը  դարձավ կառավարության գերակայություններից մեկը: Եթե անցյալ տարի ֆինանսավորումը կազմեց 30 մլն դրամ, ապա այս տարի պետբյուջեից տրամադրվել է 40 մլն դրամ: Նախարարության պաշտոնյան հայտնեց, որ մասնակիցներն ընտրվում են մրցույթային կարգով:  Սպասվում է ոչ միայն մասնակիցների թվի, այլ նաև աշխարհագրության ընդլայնում։

Թողնել պատասխան

Back to top button