ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ սեւեռուն ուշադրության կարիքն ունի, ասում է Կոժարան

Ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ- ից պահանջում է սեւեռուն ուշադրություն, այսօր հայտարարել է կազմակերպության գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան՝ Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի այսօրվա նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կաջակցի Մինսկի խմբի ջանքերին, որպեսզի կրկին ակտիվացվի ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը։

Ինչպես ընդգծել է Կոժարան, ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների կարգավորումը Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button