Միջազգային

Հունաստանում այսօր գործադուլ են հայտարարել մետրոյի աշխատակիցները և բժիշկները

Հունաստանում այսօր գործադուլ են հայտարարել մետրոյի աշխատակիցները և բժիշկները: Աթենքում մետրոն փակվել է 24 ժամով։ Արհմիությունը բողոքում է իշխանությունների այն որոշման դեմ, համաձայն որի մետրոյի աշխատակիցները պետք է ընդգրկվեն միասնական աշխատավարձերի ցուցակում: Դա նշանակալիորեն կնվազեցնի նրանց եկամուտները։
Բժիշկներն էլ դժգոհ են առողջապահությանը հատկացվող ծախսերի կրճատումներից, որը, ըստ արհմիության, զրկում է քաղաքացիներին նույնիսկ խիստ անհրաժեշտ բժշկական ծառայություններից։

Ի դեպ, այսօր Արժույթի միջազգային հիմադրամը որոշում է կայացրել Հունաստանին տրամադրել է մոտ 3.24 միլիարդ եվրոյի վարկային տրանշեր: Ըստ հիմնադրամի հաղորդագրության` որոշումը կայացվել է Աթենքի հակաճգնաժամային տնտեսական ծրագրի առաջին և երկրորդ վարանայումների արդյունքում եւ բացառության կարգով: Ծրագիրն իրականացվում է միջազգային համագործակցության վարկային աջակցությամբ: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հիմնադրամը Հունաստանին ներել է համագործակցության ծրագրի պայմանների ոչ լիարժեք կատարումը և մասնակիորեն վերանայել է երկրի տնտեսական ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, ԱՄՀ-ն Աթենքին տրամադրել է մոտ 4,86 միլիարդ եվրո օգնություն: ԱՄՀ-ի ծրագիրը Հունաստանին օգնելու հակաճգնաժամային փաթեթի մի մասն է կազմում: 4 տարվա ընթացքում ծրագրի իրականացումը կարժենա մոտ 172 միլիարդ եվրո: Օգնության հիմնական մասը տրամադրում են ԵՄ-ի երկրները:

Թողնել պատասխան

Back to top button