ԿարևորՀասարակություն

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` գոհունակությամբ նշելով, որ այն ունի հետագա զարգացման լավ հեռանկարներ: Այդ համատեքստում Ա.Բաղդասարյանը և Զ.Ռաչինսկին անդրադարձան ԱԱԽ քարտուղարի առաջիկայում նախատեսվող Լեհաստան այցի հետ կապված հարցերին:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:

 

Թողնել պատասխան

Back to top button