Հասարակություն

Իրանական ավտոմեքենաների հավաքման հոսքագիծ՝ Սյունիքում

«Հայաստանը պատրաստ է փոխգործակցել Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի հետ մեքենաների արտադրության ոլորտում»,- իրանական «Fars» գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 15-ին Թավրիզում հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Սյունիքի մարզը իրանական ավտոմեքենաների հավաքման նոր հոսքագծերի ստեղծման միջոցով կարող է նպաստել Արեւելյան Ատրպատականի արդյունբերությունը միջազգային շուկա դուրս բերելուն»,-ասել է Սուրեն Խաչատրյանը: Մարզպետը նշել է, որ երկու երկրները նշանակալի ներուժ ունեն համատեղ ներդրումների ավելացման եւ ակտիվացման ուղղությամբ: Նշենք, որ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է. Մեր երկրի ՀՆԱ-ն հասնում է 9,4 մլրդ դոլարի:

Թողնել պատասխան

Back to top button