ԿարևորՔաղաքական

Էպոսագետն ասել է ինչ կանի առաջիկա հինգ տարում, եթե նախագահ ընտրվի

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Նախագահ ընտրվելուց հետո նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի` առաջիկա 5 տարիների նպատակը լիենլու է նոր ռազմաքաղաքական դաշինք ստեղծումը, որի մեջ Հայաստանից բացի ներգրավվելու են ՌԴ-ը, Իրանը և Հնդկաստանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Սեդրակյանն այսօր ասել է, որ այդ դաշինքն ունենալու է տնտեսական հզոր բաղադրիչ, կենտրոնական գրասենյակը լինելու է Երևանում, դոմինանտ դիրքում էլ հանդես է գալու Հայաստանը: «Ծրագրի նպատակը Աբխազիայի ճանաչումն ու պատական տարածքների վերակագնումն է, ինչը հնարավորություն կտա վերամիավորել Ջավախը, արդյունքում` անմիջական ցամաքային ճանապարհ ունենալ Աբխազիայի հետ, որը նաև երկաթուղային ու ավտոճանապարհային կապի հնարավորություն կբացի»,-ասել է նախագահի թեկնածուն: Այդպիսի կապ անհրաժեշտ է ունենալ նաև Իրանի հետ, իսկ դա, ըստ նրա, հնարավոր կլինի` Նախիջևանի վերամիավորումից հետո:

«Հիմա էլ կա այդ երկաթուղին, որը խորհրդային միության տարիներին կառուցվեց` Նախիջևանից Ջուլֆա գնացող: Հիմնական խնդիրը Մոսվա-Երևան-Թեհրան-Դելի ճանապարհի վերականգնումն է, որը դեռ հնուց եկած Մետաքսի ճանապարհն է, ժամանակին միացրել է Արևելքն Արևմուտքին: Մենք պետք է լուրջ մոտենանք այս հարցին ու լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ, որովհետև Արևմուտքը Սիրիան ոչնչացնելուց հետո հարվածի տակ է վերցնելու Իրանը, իսկ հետո Վրաստանի ու Ադրբաջնի ուժերով ոչնչացնելու է Հայաստանը»:

Թողնել պատասխան

Back to top button