ԿարևորՀասարակություն
Դումանյանի պատասխանը` հարկային նոր բեռից դժգոհ ատամնաբույժներին


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Աշխատանքային այս շաբաթը սկսվեց նախագահի նստավայրի մոտ ատամնաբույժների բողոքի ակցիայով: Նրանք դժգոհում են հարկային նոր բեռից, որը վերջիններիս որպես անակնկալ մատուցվեց այս տարվա հունվարի մեկից: Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հանդիպել է ատամնաբույժների հետ, խնդիրները քննարկվում են: Նախարարը չի բացառել, որ միգուցե նախագիծը հաստատվել է առանց ատամնաբույժների հետ քննարկման: Անձամբ նախարարը կարծում է, որ պարզաբանման կարիք ունեցող հարցեր կան: