Միջազգային

Պահանջում են Սահակաշվիլիին իմպիչմենտ հայտարարել

Իրավապաշտպան Նանա Կակաբադձեն լրագրողներին հայտարարել է, որ համաներմամբ ազատված քաղբանտարկյալները դիմել են Վրաստանի խորհրդարանին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին իմպիչմենտ հայտարարելու պահանջով, հաղորդում է ՌԻԱ- Նովոստին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հունվարի 12-ին ստորագրել էր երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումն անցկացնելու մասին օրենքը, որն ընդունել էր խորհրդարանը՝ հաղթահարելով Սահակաշվիլիի վետոն։
Հայտարարված համաներումը շուտով հնարավորություն կտա 3 հազար բանտարկյալի լքել իրենց կալանավայրերը, շատերի պատժաժամկետները կկրճատվեն:
Կակաբադձեն նշել է, որ 190 քաղբանտարկյալներն իրենց պահանջների վերաբերյալ հայտարարությունը կհրարապեն այսօր:

Թողնել պատասխան

Back to top button