Միջազգային

Ասադը մտադիր է նորից նախագահի պաշտոնում առաջադրվել

Սիրիայի արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորպես ստանձնած Ֆեյսալ Մեքդադը Բի Բի Սի- իի թղթակցին հայտնել է, որ երկրի առաջնորդ Բաշար Ասադը մտադիր է «ընդհանուր հիմունքներով» մասնակցել 2014 թվականի նախագահական ընտրություններին:
Մեքդադն ասել է, որ Ասադը պատրաստվում է կարևոր դեր խաղաղալ իշխանության փոխանցման  ցանկացած տիպի գործողություններում: Պաշտոնյան վստահ է, որ նախագահի պլանը «արտահայտում է սիրիացիների ցանկությունը» երկխոսություն հաստատելու գործում:

Բի Բի Սի- ն միաժամանակ նշում է, որ սիրիական ընդդիմությունն արդեն մերժել է Ասադի առաջարկած ծրագիրը, անվանելով այն «դեմագոգիա»:

Նշենք, որ որպես սիրիական հակամարտության կարգավորման հիմնական պայման արևմտյան և արաբական երկրների կողմից նշվում է Սիրիայի ներկայիս նախագահ Ասադի հեռանալը:
Ռուսական կողմը պնդում է, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան, և անցումային կառավարության կազմում պետք է ընդգրկված լինեն հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչները:

Թողնել պատասխան

Back to top button