Տնտեսական

500 մլն դրամ՝ արդյունաբերության զարգացման համար

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Այսօր կայացել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը նախագահել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարն անդրադարձել է ՀՀ-ից արտահանման ավելացմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 2013 թվականի պետական աջակցության միջոցառումների ծրագրին:
Հիմնադրամի ֆոնդը կազմում է 500 մլն դրամ, որից 300 մլն-ը կհատկացվի պետբյուջեից, 200 մլն-ը` Գյումրիի հիմնադրամից: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր պարզաբանեց, որ նորաստեղծ հիմնադրամը վարկավորմամբ չի զբաղվելու, այլ աջակցելու է հատկապես ինովացիոն ծրագրերին, արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ձեռնարկություններին թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական ու կազմակերպչական հարցերով:

Հիմնադրամը կառավարող խորհուրդը բաղկացած է լինելու պետական, մասնավոր հատվածների և հասարակական կառույցների ներկայացուցիչներից: Նրանք համատեղ կորոշեն` ում աջակցել, որ չափով: Դավթյանը սպասվելիք արդյունքների հարցում լիահույս է. խոստանում է, որ մասնավոր հատվածի առաջարկներն ու դիտողություններն այսպիսով լսելի կդառնան։

Թողնել պատասխան

Back to top button