ԿարևորՀասարակություն

Ճանապարհները դժվարանցանելի են

Ժամը 13.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են, հայտնում են ԱԻՆ- ից։

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզիՍարալանջ, Երնջատափ, Շողակն, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ջրամբար, Ափնա, Շենավան և Ծաղկաշեն, Շիրակի մարզի Զարիշատ, Բերդաշեն միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

Թողնել պատասխան

Back to top button