Միջազգային

Իրաքի ֆինանսների նախարարի դեմ մահափորձ է իրականացվել

Իրաքի ֆինանսների նախարար Ռաֆի ալ Իսսավիի վրա Բաղդադում նախօրեին մահափորձ է իրականացվել: Վիրավորվել են նրա երկու թիկնապահները:
«Ռումբը պայթել է ավտոշարասյան ընթացքի ժամանակ: Նախարարը չի տուժել, սակայն նրա երկու թիկնապահները վիրավորվել են»,-տեղեկացրել է ֆինանսական գերատեսչության ներկայացուցիչը:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ սունի քաղաքական գործչի ավտոմեքենան անցնելիս է եղել Բաղդատից 20 կմ հեռավորության վրա գտնվող Աբու-Գրեյբ անցակետը:
Անցած տարվա դեկտեմբերի վերջից այդ երկրում սունի փոքրամասնության ներկայացուցիչները ցույցեր են անցկացնում: Նրանք, մասնավորպես, պահանջում են, որ չեղյալ հայտարարվեն հակաահաբեկչական օրենքի մի քանի դրույթներ, որոնք նրանց կարծիքով իշխանություններին թույլ են տալիս «կամայականություններ» գործել և կասկածյալներին ազատ արձակել «առանց դատ ու դատաստանի»:
Արդեն երեք շաբաթ շարունակվող ցույցերի համար առիթ է հանդիսացել ալ-Իսսավիի երեք թիկնապահների ձերբակալությունը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նրանց ձերբակալել են ահաբեկչական գործողություններ իրականացնելու կասկածանքով: Մինչդեռ նախարարը հայտարարել էր, որ իր աշխատակիցների ձերբակալության գործին մասնակից է վարչապետը և այդ քայլն ունի «անսքող դավաբանական ենթատեքստ»:

Թողնել պատասխան

Back to top button