Մշակույթ

Ինչպիսին էր Գրքի մայրաքաղաք Երեւանը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

2012-ին Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի միջազգային մայրաքաղաք: Այս հանգամանքը նպաստեց, որպեսզի շատ ավելի մեծ ուշադրություն դարձվի ընթերցանությանը, գրահրատարակչությանը, նոր գրախանութների բացմանը: Ծրագրի շրջանակներում իրականացված մի շարք միջոցառումները կշարունակվեն նաև այս տարի:
Երևանն այս տիտղոսը կրելու է մինչև 2013-ի ապրիլը: Ծրագիրը կամփոփվի տիտղոսը Բանկոկին փոխանցելուց հետո միայն: ԿԳ և մշակույթի նախարարներից հետաքրքրվեցինք,  թե ինչպես են իրենք գնահատում տարին այս ծրագրի շրջանակներում:

Թեև «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրից մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի սպասելիքները, շատ ավելին էին, այնուամենայնիվ նա կարծում է, որ ծրագիրն իրեն արդարացրել է: Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները բազմաթիվ էին եւ բազմապիսի` միջազգային ցուցահանդեսներ տարբեր երկրներում, հասարակական կառույցների ներգրավվածությամբ իրականացված բազմազան ծրագրեր, գրքի տոնավաճառներին մասնակցություն, միջազգային կոնֆերանսներ, հանրապետական գիտաժողովներ, վարպետության դասեր:

Տարվա ընթացքում եղել են նաեւ որոշակի դժվարություններ, որոնք հիմնականում կազմակերպչական բնույթի են: Նախարարը վստահ է, որ  այդ բացերը կփորձեն լրացնել 2013 թ-ին:

Արդյոք ծրագիրն իրեն արդարացրել է, թե ոչ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ այդ գնահատականը կարող է տալ յուրաքանչյուր ոք դատելով՝ ամանորյա նվերներից և դրանցում գրքի առկայությունից։

Թողնել պատասխան

Back to top button