Միջազգային

Զորավարժություններ Հորզումի նեղուցում

Իրանական Իիսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումները Հորմուզի նեղուցում զորավարժութուններ են անցկացրել, որոնց ընթացքում փորձարկվել են զենքի նոր տեսակներ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությանը:
Բացի այդ՝ Հորմուզի նեղուցի զորավարժությունների ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների հատուկ ստորաբաժանումներն իրականացրել են մարտական գործողությունների վարման մշակում:

ИТАР-ТАСС-ի տեղեկություններով՝ զորավարժությունների հիմնական նպատակը ռազմածովային ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակի բարձրացումն էր:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մասնակցել է 5 զորավարժությունների, այդ թվում և Իրանի համար ռազմավարական կարևոր դիրք ունեցող Բանդար-Աբբաս նավահանգստի շրջանում:

Թողնել պատասխան

Back to top button