Հասարակություն

Բանտից ազատ արձակվեցին Աջարիայի համայնքի գործիչները

Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանն և Ռուբեն Շեկոյանն այսօր ազատ են արձակվել Վրաստանի խորհրդարանի հայտարարած համաներումից հետո, հայտնում են Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից։

Հայտարարված համաներումից հետո այսօր վրացական բանտերից ազատ է արձակվել 190 մարդ, որոնց խորհրդարանը ճանաչել է քաղբանտարկյալ։

Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրց դուրս գալուց հետո նրանք եւ բանտի բակում նրանց սպասվող հարազատները ուղեւորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել է Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:

Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր է գնահատել նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները։
Վիրահայոց թեմից հայտնում են, որ մոտ ժամանակներում սպասվում է, որ ազատ կարձակվի նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը։

Թողնել պատասխան

Back to top button