ԿարևորՄիջազգային

Բազմամարդ հանրահավաք՝ ընդդեմ միասեռ ամուսնությունների

Ավելի քան 800 հազար ֆրանսիացի է մասնակցել միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ Փարիզում կայացած հանրահավաքին։
Մասնակիցների զգալի մասը մայրաքաղաք է ժամանել Ֆրանսիայի տարբեր շրջաններից: Կազմակերպիչներն ակտիվիստներին մայրաքաղաք բերելու համար նախապես պատվիրել էին 900 ուղևորատար ավտոբուս և 100 գնացք:
Բողոքի գործողությունը, որի հիմնական հասցեատերը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու նրա կառավարությունն են, արդեն արժանացել է երկրի քաղաքական ղեկավարության արձագանքին:
«Զանգվածային ցույցն անհանգստություն է արտահայտում, որը պետք է հարգել: Միաժամանակ այն չի կարող փոփոխել կառավարության ցանկությունը խորհրդարանում քննարկման դնել այդ հարցին վերաբերող օրինագիծը»,-ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Ավանդական արժեքների կողմնակիցներին վրդովվեցնում է, որ երկրի ղեկավարությունը ձգտում է միակողմանիորեն երկրի բնակչությանը պարտադրել մի օրենք, որը առնչվում է հասարակական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին:

Թողնել պատասխան

Back to top button