Տնտեսական

Ատամնաբույժներին անհանգստացնում են հարկային վերջին փոփոխությունները

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը, խոսելով ատամնաբուժության խնդիրների մասին, այսօր բարձրաձայնեց, որ մի քանի տարի առաջ ուրախանում էինք,  երբ տեսնում էին ստոմատոլոգիական կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը, իսկ հիմա իրավիճակն այլ է, ատամնաբույժները շատ են, իսկ հիվանդները, սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով,  քիչ են  թակում Հիպոկրատի դուռը: Նրանց մտահոգում է, որ հարկային վերջին փոփոխությունները ազդել են ոլորտի վրա։
Օրենսդրական վերջին փոփոխություններն ազդել են ոչ միայն ատամնաբուժարանների, այլ նաև խաղատների, վարսավիրանոցների, հարսանյաց սրահների և նմանատիպ կառույցների վրա։ Նա նշում է, որ նման մոտեցումը ստոլամոտոլգիական հիմնարկներն նկատմամբ սխալ է, քանի որ, ասենք, հիվանդանոցներում մահճակալների համար հաստատագրված վճար սահմանված չէ։

Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ ատամնաբուժարանում տեղադրված ամեն մի ատամնաբուժական բազկաթոռի համար սահմանված է Երեւանում  80.000 դրամ, մարզկենտրոններում՝ 57000 դրամ, սակայ ն լրացուցիչ ծառայությունների դիմաց  նույնպես գանձվում են արտոնագրային վճարներ։
Ատամնաբույժների թիվն այսօր Հայաստանում շատ է. Եվրոպայում  1-ին տեղն ենք զբաղեցնում, ասում է Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը՝ հավելելով, որ եթե Ֆրանսիայում 10.000 բնակչին 6 ստոմատոլոգ է ծառայություն մատուցում, ապա Հայաստանում 10.000 բնակչին՝ 18:

Աշոտ Գևորգյանը կարծում է, որ հաշվարկը կատարելիս երևի առաջնորդվել են թանկ գնացուցակով աշխատող կլինիկաներով, սակայն դա կազմում է ընդհանուրի 2-3%: Հունվարի 1-ից նաեւ ատամնաբուժական նյութերի գներն են բարձրացել:

Անցյալ տարի,  եթե ստոմատոլոգներն աշխատում էին շահութահարկով, կարողանում էին զարգանալ, ասում է Աշոտ Գևորգյանը, ապա հունվարի մեկից մինչ այսօր Արմավիրում արդեն փակվել է 3 կլինիկա: Ասոցիացիային նախագահը մտահոգություն ունի, որ հանրապետությունում 2- 3 հազար ատամնաբույժ առանց աշխատանքի կմնա։

Թողնել պատասխան

Back to top button