Մշակույթ

Ազգային երաժշտությունից է ծնվում հաղթանակի ոգին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության և մեծության մեջ։ Եթե մշակույթը դուրս դրվի, կընկնենք քաղաքակրթության ծխնելույզի տակ կամ կդառնանք մեքենայի մաս կամ խանութպան». հայ մեծ գրող Կոստան Զարյանի խոսքերի տրամաբանությունը հիմանավորում է նաև Երևանի ճարտարապետական համալսարանի «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթների ղեկավար, Կաթողիկե Սուրբ Աստվածածաին եկեղեցու հոգեւոր սպասավոր Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը։
Նրա համոզմամբ՝ հենց ազգաին երգն ու երաժշտությունն է եղել այն ակունքը, որից սնվելով մեր նախնիները կարողացել են  պահպանել անկոտրում ոգին ու գոյատևել պատմության հարատև պայքարում։

Նրա համոզմամբ՝ հայոց բանակում այսօր ևս այդ ոգին է պետք ամրապնդել, որովհետև հաղթանակները ոգուց են ծնվում։

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button