Հասարակություն

Նորակոչիկի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ Դեկտեմբերի 23- ին զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ  և կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ն. Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, հայտնում են պաշտպանության նախարարությունից:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը, քրեական գործով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ և վերջինիս պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:

Թողնել պատասխան

Back to top button