

Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպան Մատե Սաբոն այսօր հայտարարել է, որ թեեւ կառավարությունը միջազգային իրավունքը չի խախտել ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու հարցում, սակայն պետք է շրջահայաց լիներ։
MTI գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ քննության արդյունքում պարզել է, որ հունգարական կառավարությունը պետք է հստակ հասկանար, որ Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, կարծում են, որ Ռամիլ Սաֆարովը «հայրենասիրական պարտքն է կատարել սպանելով Բուդապեշտում ՆԱՏՕ- ի սեմինարին իր հետ մասնակցող անպաշտպան հայ սպային»։
Սաբոն նշել է, որ, անշուշտ, կառավարությունը պետք է հասկանար, որ Ադրբեջանին հանձնված մարդասպանը կներվեր եւ ազատ կարձակվեր։
Հունգարիայի կառավարությունը անհեռատես է վարվել Ադրբեջանից երաշխտքներ չպահանջելով մարդասպանին հանձնելու ժամանակ, ասել է ՄԻՊ- ը։