ԿարևորՏնտեսական

Երվանդ Զախարյանն այլեւս միջնորդություններով չի զբաղվում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Անշարժ գույքի կադաստրի համակարգում եթե չասենք կոռուպցան իսպառ վերացել է, ապա մինիմումի է հասցվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը։
Երվանդ Զախարյանը  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ղեկավարում է 2009թվականից: Այսօր արդեն տարիների հեռվից նա խոստովանում է, որ պաշտոնը ստանձնելիս հանրապետության նախագահի կողմից հստակ հանձնարարականներ էին դրված՝  առավել թափանցիկ դարձնել համակարգն ու քաղաքացիներին մատուցել որակով ու առանց քաշքշուկների ծառայություններ։
Երվանդ Զախարյանն այսօր նաև խոսոտվանեց, որ երբ նոր էր պաշտոնը ստանձնել, աշխատանքային օրվա հիմնական մասը նվիրում էր միջնորդություններին, այսօր դրանք  իսպառ վերացել են, ու կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահն այլևս որևէ ծանոթ-բարեկամի համար միջնորդություններ չի անում:
Դա Երվանդ Զախարյանը  կրկին պայմանավորում է համակարգի բաց ու թափանցիկ աշխատանքով, համակարգում անհարկի ձգձգումներ չկան, չհիմնավորված մերժումներ՝ նույնպես:
2012 թ համակարգն  արդյունավետ է աշխատել, անշարժ գույքի   հետ կապված գործառույթները Հայաստանում միջազգային չափանիշերին համապատասխան է իրականացվում:
Ոլորտի ամենամեծ բացթողումը քարտեզագրման աշխատանքների ավոտմատացման համակարգերի ներդրման բացակայությունն է։
«Մինչև չունենք լիարժեք քարտեզագրված  քարտեզներ ու  քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համար ավտոմատացված քարտեզագրման աշխատանք։ Գտնում եմ, որ համակարգը թերի է«- ասում է ոլորտի պատասխանատուն: Նորվեգիայում,  օրինակ,  եռաչափ  քարտեզներ են օգտագործում։

«Եթե մենք դա չկարողանանք անել, մենք ուղղակի այդ բնագավառից անհույս հետ կմնանք: Դա ուղղակի անթույլատրելի է»,- ասում է Երվանդ Զախարյանը։
Փորձ է արվելու բացը լրացնել  մինչև 2014թ-ը:

2012թ անշարժ գույքի գների  ու կատարված գործարքների մասին։
«Եթե 2011թ Երևանում  մեկ քառակուսի մետրը մոտավորապես կազմել է 257 400 դրամ էր, ապա 2012թ 257 300 դրամ, անհատական բնակելի տների շուկայական միջին  գները հաշվարկված մեկ քառակուսի մետր շինության մաերերոս, ներառվող նաև տնամերձ հողի գինը, 2011թ 274 հազար դրամի դիմաց 2012 թ կազմել է 275 հազար դրամ, ոմտավորապես 1100 դրամի կամ 0,4 տոկոսի աճ»,- ասաց կադաստրի պետը։

 Մարզերում բազմաբնակարան շենքերում գները բարձրացել են, 2011թ 79 300 դիմաց  82 100 դրամ, մոտավորապես 3,5 տոկոսով աճ է արձանագրվել:
Անշարժ գույքի շուկայում  2013թ որոշակի կայունացում, իսկ տարեվերջին արդեն  գների աճ է կանխատեսվում:
Ի դեպ՝ սիրիահայերի վերադարձով ավելացել են  վարձակալական տարածքների ծավալները, իսկ առքուվաճառքի թիվը չի փոխվել:

Թողնել պատասխան

Back to top button