Քաղաքական

Ես չեմ ուզում, որ Սերժ Սարգսյանը փոխվի, ասում է ԳԽ նախկին պատգամավորը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Ազդեցիկ ուժերը հետ կանգնեցին ընտրապայքարից՝ մեծ հնարավորություն տալով Սերժ Սարգսյանին իրագործելու իր ծրագիրը, այսօր ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ  Արշակըանը՝ մտածելով, որ վերջիններս երևի թե  չգտան այլընտրանքային ծրագիր:
Չնայած, որ ԲՀԿ-ն տիրապետում էր ռեսուրսների, ԳԽ նախկին պատգամավորը պատասխանեց, որ մարդկային և ֆինանսական ռեսուրսները բավական չեն,  պետք է ունենան նաև  քաղաքական ռեսուրս:
Ազատ Արշակըանի խոսքով՝ ԲՀԿ-ն չստացավ գերտերությունների աջակցությունն այս պայքարում,  երևի դա էր պատճառը, որ  չմասնակցեց ընտրություններին։

ՀՀ –ը ընտրության երկու տարբերակ ունի. մեկը  դա պետականությունն է, մյուսը՝ մշակութային ավտոնոմիան: Բանախոսի կարծիքով՝ Սերժ Սրգսյանը բարձրացրել է պետականության դրոշը, իսկ մնացած ուժերը դա չէին կարող անել:

Ազատ Արշակյանի խոսքով՝ մեր մեծ Սփյուռքը Րաֆֆի Հովհաննիսյանի  միջոցով է ներկայանում մեր քաղաքական կյանքին: «Ժառանգություն» խմբակցության վերաբերյալ էլ բարձրաձայնեց, որ հետաքրքիր  խումբ է ձևավորվել:

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն  իրենց  ծրագիրն ավելի լավը եւ այլընտրանքային համարեց։
Այսօրվա գործող իշխանությունները, ըստ  պատգամավորի, պետք է հեռանան: Իսկ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակըանը իշխանափոխությունը բնութագրեց ռոմանտիկա:
Թևան Պողոսըանն էլ ավելացրեց, որ կա մի գաղափար, ըստ որի, պետք է ստեղծենք նոր Հայաստան, և այդ Հայաստանի համար նոր ծրագիր են մշակում:

Նա այս իրավիճակում գլխավոր խնդիր համարեց հասարակության ընտրություններին մասնակցելը: Տանը նստելով, քվեարկությանը չմասնակվելով ոչ մի փոփոխություն չենք բերի, հորդորեց ԱԺ պատգամավորը՝  ավելացնելով, որ  դրանով այսօրվա իշխանություններին վերընտրվելու հնարավորություն կտանք։
Ես չեմ ուզում, որ Սերժ Սարգսյանը փոխվի, հայտարարեց Ազատ Արշակյանը, սակայն ՀՀԿ –ի վարձկանները պետք է հեռանան իշխանությունից, քանի որ նրանք հագեցել են: Նոր թիմ պետք է ձևավորի՝ դրա  մեջ ընդգրկելով և՛Ժառանգությունից, և ՛Դաշնակցությունից անդամներ, ինչպես նաև Պարույր Հայրիկըանին, կարծում էնա։

Թողնել պատասխան

Back to top button