Քաղաքական

ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը՝ Հայաստանում

Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Նախարարը կարևորեց ԵԽ  գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան — Եվրախորհուրդ գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար:

Կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների մասնակցությանը։

Թողնել պատասխան

Back to top button