Հասարակություն

Դիմորդները կարող են իրենց հարցերի պատասխանը գտնել dasaran.am- ում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Գնահատման և թեստավորման կենտրոնը, dasaran.am կրթական ծրագիրն ու կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօր ներկայացրել են dasaran.am-ում տեղ գտած «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը:
Կայքն այսուհետ գործելու է նոր ձևաչափով` առավել մեծ հետաքրքրություն և տեղեկատվություն ներկայացնելով աշակերտների, նրանց ծնողների ու ուսուցիչների համար:
Ապագա ուսանողների համար պատրաստված «դիմորդի անկյունը» թույլ է տալու մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին:

Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի տեղեկացմամբ` այսօրվա դրությամբ ծրագրում ընդգրկված է 502 դպրոց, ավելի քան 450 հազար գրանցված ծնողներ և աշակերտներ, ավելի քան 20 հազար ուսուցիչներ և 502 տնօրեններ:

 

 

Թողնել պատասխան

Back to top button