Մշակույթ

«Օսկարի» է ներկայացվել 33 ֆիլմ

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան այսօր հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմերի ցանկը։ 85- րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24- ին։

Ցանկում ներառված են 33 ֆիլմեր։
Մասնավորապես՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անկանակարգում առաջադրված է Միխաիլ Հանեկեի «Սեր», Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո», Սթիվեն Սփիլբերգի «Լինկոլն», Բեն Աֆլեքի «Արգո», Քեթրին Բիգելոուի «Համար մեկ թիրախը», Էնգա Լիի «Պիի կյանքը», Դեւիդ Ռասսելի «Իմ ընկերը գիժ է», Բեն Զայնլինի «Վայրի հարավի գազանները», Թոմ Հուփերի «Թշվառները» ֆիլմերը։

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված են գերմանա-ֆրանկո- ավստրիական «Սեր», շվեդական «Թագավորական գործ», դանիա-բրիտանա- նորվեգական «Կոն Տիկի», կանադական «Պատերազմի վհուկ», չիլիական «Ոչ» ֆիլմերը։

Թողնել պատասխան

Back to top button