Միջազգային

Փարիզաբնակ քրդերը ցույցեր են կազմակերպում. պատճառն ակտիվիստների սպանությունն է

Թուրքիայի իշխանությունների և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության միջև լարվածությունը հատել է երկրի սահմանները՝ հասնելով Եվրոպա:
Փարիզում հինգշաբթի գիշերը հայտնաբերվել են ազգությամբ  քուրդ 3 կին ակտիվիստների դիակներ՝ գլխից գնդակահարված: Սպանվածներից մեկը՝ Սաքինե Ջանսիզը (նկարում) եղել է  աշխատավորական կուսակցության համահիմնադիրներից մեկը, իսկ մյուս երկուսը՝  ակտիվ գործունեություն են ծավալել կուսակցության գաղափարների և քուրդերի իրավունքների տարածման գործում:
Փարիզաբնակ քրդերն այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով գտնել և պատժել մարդասպանություն իրականցնողներին:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը հավաստիացրել է, որ իրավապահ մարմինները կբացահայտեն մարդասպանության շարաժառիթներն  ու կգտնեն կատարողներին:
Թուրքիայում Քուրդիաստանի աշխատավորական կուսակցության ղեկավար Հուսեյն Ջելիկը տեղի ունեցածում  ներկուսակացական հաշվեհարդարի ձեռագիր է տեսնում, որը, ըստ Ջելիկի, կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ օրերս սկսված բանակցությունների ձախողման փորձ է:
Հիշեցենք, որ Անկարան Աբդուլա Օջալանի հետ վերսկսել է բանակցությունները՝ հույս ունենալով օգտագործելով  Օջալանի ազդեցությունը՝ զինաթափելու համար  քրդական զինված ուժերին:

Թողնել պատասխան

Back to top button