Հասարակություն

Տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կիջնի

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հունվարի 1-ից մինչև այսօր հանրապետության տարածքում գրանցվել է 154 արտակարգ դեպք, որից 25-ը եղանակային պայմանների պատճառով:
Առատ ձյան և ձնաբքի պատճառով վերջին օրերին մի շարք ավտոճանապարհներ դարձել են անանցանելի, սակայն, ինչպես այսօր լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ հավաստացրեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը, հանրապետությունում այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են` բացառությամբ  Վայոց ձորի Սելիմի լեռնանցքի:
Ինչ վերաբերում է եղանակին, ապա Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նկատեց, որ հունվարը սկսվել է հունվարին բնորոշ եղանակային պայմաններով:
Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 6-ից սկսված տեղումներն օրվա 2-րդ կեսից արդեն կդադարեն, բացառությամբ Սյունիքի և Վայոց ձորի, որտեղ ձյունը կդադարի առաջիկա գիշերը:
Տեղումներին կհաջորդի ջերմաստիճանի նվազումը:  Ներկայացնելով առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները` Զարուհի Պետրոյանը հայտնեց, որ ամենացուրտ գիշերները կլինեն հունվարի 12-ին և 13-ին:

Հունվարի 14-ին օդի ջերմաստիճանը ամպամածությամբ պայմանավորված փոքր-ինչ կբարձրանա: Զարուհի Պետրոսյանի տեղեկացմամբ` առավելապես առատ ձյուն է գրանցվել հանրապետության հյուսիսային կեսում: Շիրակում, Կոտայքում և Արագածոտնում տեղումների քանակն այսօրվա դրությամբ արդեն իսկ գերազանցել է ամսական նորման:

Թողնել պատասխան

Back to top button