ԿարևորՏնտեսական

Վարչապետը լավատեսության կոչ է անում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Մեր երկիրն  ըստ «Հերիթեյջ Ֆաունդեյշըն»- ի և «Ուոլ սթրիթ ջուրնալ»-ի տնտեսական ազատության ինդեքսով 177 երկրների շարքում զբաղեցնում է 38-րդ տեղը: Տարածաշրջանի երկրներից առաջատարը Վրաստանն է՝  զբաղեցնում է 21-րդ տեղով, Թուրքիան 68-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 88-րդ, իսկ Իրանը՝ զբաղեցնում է  168-րդ տեղը, կառավարության այս տարվա առաջին նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

2012-ի ծանր ու լարված տարին մնաց անցյալում, 2013-ին կառավարությանը ևս լարված աշխատանք է սպասվում, նախազգուշացրել է է վարչապետն ու կառավարության անդամներին  լավատես լինելու կոչ արել:
«Անհրաժեշտ է, որ մենք լինենք լավատես և լավատեսությամբ նայենք դեպի ապագան, մանավանդ, որ դրա համար 2012 թվականին լուրջ հիմքեր ենք ստեղծել»։
Արդյո՞ք մեր երկրում լավատեսորեն կտրամադրվեն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները, թե ոչ,  դժվար է ասել, մի բան հստակ է՝   կառավարությունն այսօր վերահաստատեց  2013-ի պետբյուջեով  հաստատված  արդեն հայտնի իրողությունը՝ 2013-ին մեր երկրում ընտանեկան նպաստները չեն բարձրանա:
Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ընտանիքի անապահովության սահմանային միավոր   սահմանվեց  30.00-ը, , ընտանեկան նպաստի բազային մասը սահմանվեց  16 հազար դրամ։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այս տարի էլ  50 հազար դրամ կկազմի, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` ընտանիքը կստանա  430 հազար դրամ։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազար դրամ է:
2014-ից, սակայն, էական բարձրացումներ են սպասվում, պատասխանատուները խոստանում են  յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխայի ծննդի համար տրվող գումարի շեմը հասցնել մինչև մեկ միլիոն դրամի:
Սա հաջրոդ տարի, իսկ ինչու այս տարի  գնաճին համահունչ ինդեքսավորում չկտարավեց  ու չբարձրացվեց ընտանեկան  նպաստի գումարը. հարցը ուղղված է  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանին։
«Չունենք ինդքեսավորման մասին օրենք, որով պարտադրված լինեինք ինդեքսավորել»,- ասաց նա:
Նախարարը չի կարծում, որ ընտանեկան նպաստի բարձրացմամբ  Հայաստանում աղքատության խնդիրն ամբողջական լուծում կստանա:
«Կառավարության քաղաքականությունը միտված է ավելի շատ զբաղվածության ապահովմանը, ակտիվ ծրագրերի իրականացմանը, դրա շրջւանակներում եկամուտների ավելացմանը»- մեկ անգամ ևս ընդգծեց Ասատրյանը:
Փոքր-ինչ լարվատեսություն են ներշնչում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի  ներկայացրած տվյալները. Ամանորին ու դրան հաջորդող օրերին հանրապետությունում սննդային թունավորումների լուրջ դեպքեր չեն արձանագրվել, գրիպի կամ սուր շնչառական այլ հիվանդությունների բռնկումներ առայժմ չկան, սիբիրախտի նոր դեպքեր նույնպես չեն արձանագրվել:
Այս օրերին ամենահրատապ թեմային նույնպես անդրադարձավ առողջախահության նախարարը: ՀՀԿ-ական պաշտոնյան վստահ է, որ ֆավորիտն այս ընտրություններում լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախարարը գրեթե նույնքան վստահ է, որ 2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն ամենաթափանցիկ ու ամենաարդար ընտրություններն են լինելու, անցկացվելու են միջազգային չափանիշերին համապատասխան։

Թողնել պատասխան

Back to top button