ԿարևորՔաղաքական

Ընտրապայքարում մնաց 8 թեկնածու

Այսօր ժամը 14- ին լրացավ նախագահի առաջադրված թեկնածուների՝ 8 մլն դրամի ընտրագրավի մուծման անդորրագիրը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը։ Թեկնածուներից մեկի՝ Մհեր Հայրապետյանի համար վերջնաժամկետ սահմանված էր մինչեւ ժամը 15- ը։

Ժամկետը լրանալուց հետո պարզ է դառնում, որ առաջադրված 15 թեկնածուներից 7- ը չեն կարող արդեն մասնակցել ընտրություններին։

Ընտրապայքարը շարունակելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են 8 թեկնածուներ.

ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը,

Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը,

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը,

«Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը,

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը,

անկուսակցականներ` հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը,

էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանը,

«Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Թողնել պատասխան

Back to top button