Քաղաքական

Դավիթ Հակոբյանի գաղափարական լուսավորչությունը՝ պատմական անհրաժեշտություն

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպան ժամանակ պարզաբանել է, թե ինչու չի առաջադրել իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներ չեն դառնում, ծնվում են: Պարզապես հղկվուն են գործունեության ընթացքում:
2013 թվականին Դավիթ Հակոբյանը խոստանում է հասարակության համար անել ավելին, քան անցած 15 տարիների ընթացքում: Վերջինս կարծում է, որ գաղափարական լուսավորչության առումով իր մուտքը նախագահական մարաթոն,  պատմական անհրաժեշտություն է:
Ընտրական օրենսգիրքը, ըստ Հակոբյանի, ստեղծված է իշխանագողության համար: Իշխանափոխությունն էլ  Հայաստանում  ներքևից դատապարտված է ի սկզբանե: Սա է պատճառը, որ մարքսիստն իր թեկնածությունը չի առաջադրել գալիք ընտրություններում՝ հավելելով՝ ԿԸՀ-ն չէ որ նախագահի հավակնորդ է մկրտում, այն ի վերուստ է տրվում՝ Աստծո կողմից:

 

Թողնել պատասխան

Back to top button