Հասարակություն

Գազից թունավորում Գյումրիում. մահացել է ընտանիքի 21- ամյա որդին

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»- Գյումրի

Հունվարի 10- ին՝ առավոտյան ժամը 9-ին, Գյումրիի շտապբուժօգնության կայանում   կանչ է գրանցվել Անի թաղամասի 13 փողոց,  2- րդ շենքի 11 բնակարանից։
Դեպքի վայր ժամանած  բուժծառայության աշխատակիցները գտել են CO  գազի հոսքից  թունավորված Ղանդիլյանների ընտանիքի 3 անդամներին:
1992-ին ծնված Հավհաննես Ղանդիլյանի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ ընտանիքի հորը՝ 51 ամյա Միսակ Ղանդիլյանին ու 12 ամյա դստերը տեղափոխել են հիվանդանոց:

Թողնել պատասխան

Back to top button