ԿարևորՄիջազգային

Ասադն իր թեկնածությունը կրկին կառաջադրի

ԱՄՆ-ը մտադիր է ուսումնասիրել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմի զեկույցը ռուսաստանյան և ամերիկյան դիվանագետների մասնակցությամբ հունվարի 11-ին Ժնևում սպասվող հանդիպմանը` հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ժնևում տեղի կունենան եռակողմ ձևաչափով հերթական խորհրդակցությունները, որին կմասնակցեն Ռուսաստանի փոխարտգործանախարար Միխայիլ Բոգդանովը, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը և Լահրադ Բրահիմին:
«Բրանիմին նոր է վերադարձել տարածաշրջան կատարած իր այցելությունից: Նա հնարավորություն է ունեցել հանդիպել Բաշար Ասադի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նա մշակել է մի շարք գաղափարներ, թե ինչպես կարող է աշխատել անցումնային կառավարությունը ժնևյան պայմանավորվածությունների շրջանակներում: ԱՄՆ և Ռուսաստանը հավանություն են տվել այդ պայմանավորվածություններին: Մենք պատրաստվում ենք լսել ու քննարկել նրա առաջարկները», — ճեպազրույցում ասել է Նուլանդը:

 

Սիրիան կդադարի գոյություն ունենալ, եթե…

Եթե ճգնաժամը չավարտվի 2013թ-ին՝ Սիրիան կդադարի գոյություն ունենալ, հայտարարել է հատուկ բանագնաց Բրահիմին BBC-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ իր ազգին արված հայտարարությունը, որում նա զինված հակամարտության համար մեղադրում է «ապստամբներին և ահաբեկիչներն», «բաց թողած հնարավորություն է»:
Նրա խոսքերով՝ Ասադի վերջին ելույթն ավելի միակողմանի էր, քան դրան նախորդողները: ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչը հաստատել է, որ Ասադն իրեն ասել է 2014թ-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:
Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի դիվանագետների և հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը ռուսական կողմը արդյունավետ առաջարկություններ է ակնկալում միջազգային աջակցությամբ Սիրիական ներքին սուր ճգնաժամը հարթելու ուղիներ գտնելու վերաբերյալ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button