Մշակույթ

Ամենահրաշալին Հայասատնում հանդիսատեսն է, ասում է իտալիացի երաժիշտը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հայաստանի պետական երիտասարադական նվագախումբը ներկայացնում է իր առաջին համերգը՝ արդեն երրորդ անգամ հանդես գալով միևնույն բեմահարթակում իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ։
Արամ Խաչատրյան համերգասրահում հունվարի 14-ին կայանալիք համերգի ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգին կմատուցվի նաև անակնկալ՝ Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները» ստեղծագործության պրեմիերայի տեսքով։
Նշենք, որ Հայսատանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10 տոկոսը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը։
Իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին առաջին անգամ Հայաստան եկավ Տոնինո Գուերայի հետ։
«Նա ինձ միշտ պատմել է Հայաստանի մասին, խոսել է ժողովրդի, եկեղեցիների մասին։ Շնորհակալ եմ նրանից, որ բերեց ինձ Հայասատան։ Ցավոք՝ առաջին անգամ է, երբ ես այցելում եմ Հայասատան ու Տոնինոն թռիչքից անմիջապես հետո չի զանգահարում ու հարցնում ՝ ինչպես եմ զգում ինձ այստեղ։ Նա մի տեսակ բարի կամքի դեսպան էր դարձել ու միշտ մեծ սիրով էր արտահայտվում Հայասատանի մասին»,- պատմում է իտալացի երաժիշտը։
«Ինձ համար մեծ հաճույք է հանդես գալ երիտասարդական նվագախմբի հետ։ Համոզված եմ, որ հայ հանդիսատեսը կհավանի համերգային ծրագիրը, քանի որ այն բավականին զգացմունքային է։ Ես հասկացել եմ, որ Հայաստանում սիրում են Պիացոլայի ստեղծագործությունները, հրաշալի գիտեն նրա հանրահայտ գործերը։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ համերգին ներկայացնել Պիացոլայի ստեղծագործություններից մի քանիսը, որնք ևս արժանի են ուշադրության և Հայասատնում կկատարվեն առաջին անգամ»։

Իտալացի երաժիշտն ասում է, որ յուրաքայնչյուր անգամ Հայաստան այցելելիս վայելում է ժամանակը, եղել է Նորավանքում. այն հրաշալի էր, ասում է, բայց, ամենահրաշալին Հայասատնում հանդիսատեսն է։

Թողնել պատասխան

Back to top button