Հասարակություն

Տոնական հանգի՞ստ, թե՞ տոնական սթրես

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հետտոնական և հետամանորյա սթրեսներին են այսօր անդրադարձել հոգեբան Սամվել Խուդոյանն ու ազգագրագետ Սվետլանա Պողոսյան:

Թեև հոգեբանը նշել է, որ հետամանորյա սթրեսը հաղթահարելու համար պարզապես պետք է հարմարվել բնականոն աշխատանքին, միևնույն ժամանակ նկատել է, որ  հետամանորյա սթրեսի պատճառ կարող է դառնալ ոչ միայն սննդակարգի փոփոխությունը, այլև հետտոնական այսպես կոչված ֆինանսական ճգնաժամը:
Ազգագրագետն էլ նկատել է, որ եթե նախկինում տոնը օգնում էր լիցքաթափվել, իսկ այսօր արդեն խոսում ենք հետտոնական սթրեսի մասին, ապա ոչ միայն ժամանակներն են փոխվել , այլև ինչ- որ մի տեղ ինչ- որ մի բան սխալ է ընթացել:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button