Միջազգային
Հայտնի է նաեւ ԱՄՆ ֆինանսների հնարավոր նախարարի անունը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է ֆինանսների նոր նախարարի պաշտոնում նշանակել Սպիտակ տան նախկին վարչական- բյուջետային բաժնի ղեկավար Ջեյկոբ Լուին և իր որոշման մասին կարող է այս շաբաթ հայտարարել, հաղորդել է Bloomberg հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Ըստ աղբյուրների՝ Օբաման դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
Նշենք, որ նախօրեին նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնում էր նշանակել Չակ Հեյգելին, իսկ ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում՝ Ջոն Բերնանին: