Հասարակություն

Տեխզննման կտրոնների մասին լրացուցիչ հայտարարություն՝ երկու օրից

Ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարել է, որ մեքենաների տեխզննման կտրոնների հետ կապված խնդիրների կարգավորման արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնի հունվարի 11-ին։

2012-ի վերջին օրերին առաջացած այս խնդիրը՝ (վարորդները չէին կարողանում բանկերից ստանալ տեխզննման կտրոններ) Ճանապարհային ոստիկանությանը ստիպեց հայտարարել, որ մինչև ս.թ. հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանս­պոր­տային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմելու։

Թողնել պատասխան

Back to top button