ԿարևորՄիջազգային

Չավեսն իր երդմնակալությանը չի մասնակցի

Վենեսուելայի նախագահ Ուգու Չավեսը չի կարող մասնակցել հինգշաբթի նախատեսված երդմնակալության արարողությանը,  հաստատել են այդ երկրի կառավարությունում:
Չնայած  լուրերը վաղուց էին պտտվում, այս անգամ հանրապետության իշխանություններն արդեն պաշտոնապես խոստովանել են, որ առողջական խնդիրներով պայմանավորված Չավեսը չի կարող մասնակցել երդմնակալությանը:Այդ արարողությունը հետաձգվել է անորոշ ժամկետով:
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը խնդրել է երկրի Գերագույն դատարանին պարզաբանել, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն, եթե վերընտրված նախագահ Ուգո Չավեսը չկարողանա ներկա լինել հունվարի 10-ին նշանակված երդմնակալության արարողությանը:
Կապրիլեսը պնդում է, որ Սահմանադրության համաձայն, եթե Չավեսը հունվարի 10-ին երդում չտա, ապա Ազգային ժողովի  ղեկավարը մինչև նոր ընտրությունների անցկացումը պետք է իր վրա վերցնի երկրի նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը արդեն մեկ ամիս է բուժում է ստանում Կուբայում, որտեղ նա քաղցկեղային հիվանդության հետ կապված վիրահատություն է տարել:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button