Քաղաքական

Հնչակները պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն այսօր հայտարարել է, որ դեկտեմբերի 23-ի իր ընդլայնված ժողովում առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

ՍԴՀԿ- ն իր այս դիրքորոշումը պայմանավորում է.

Վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված որոշակի բարեփոխումներով,

Նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումով,

Մամուլի ազատության շեշտակի բարձրացմամբ,

Ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցմամբ,

Անպատժելիության վերացման շուրջ արված որոշակի քայլերով,

Արտաքին քաղաքական ձեռքբերումներով, ինչպես նաև գալիք մարտահրավերներով,

Նախընտրական ծրագրի ընդգծված սոցիալական բնույթով,

Ցեղասպանության հարցում պահանջատիրական կեցվածքով ու հայտարարություններով,

Արցախի անվտանգության ապահովմամբ ու շահերի համալիր պաշտպանությամբ։

Թողնել պատասխան

Back to top button