Մշակույթ

Երեխաների հանդեպ սերը դրսեւորվում է միայն կենացներով

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Քաղաքական գործիչները մտածում են ապագա ընտրություների մասին, պետական գործիչները՝ ապագա սերնդի», Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերը մի փոքր փոխելով՝ Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր համոզմունք հայտնեց, որ մեր իրականության մեջ երեխաների հանդեպ սերը կենացի մակարդակով մաղթանքներից շատ հեռու չի գնում, ինչն ակնահայտ էր նաև Ամանորի տոնական օրերեին։
«Ես մի փոքր ձևականություն եմ տեսնում, երբ ասում են, թե մենք երեխաներ շատ ենք սիրում, որովհետև քիչ եմ տեսնում այդ խոսքերի կիրառումը գործնականում։ Երբ մայրը երեխայի ձեռքից բռնած անցնում է փողոցի ոչ թույլատրելի հատվածով, կներեք, բայց ես կասկածում եմ անգամ այդ մոր սիրուն»,- ասում է Ռուբեն Բաբայանը։
Այս խոսքերը գուցե խիստ չափազանցված թվան, բայց շատերը գուցե կհամաձայնեն նրա հետ՝ հիշելով թերևս մեկ բան՝ ինչ էին պատրաստել և ինչ մատուցեցեին տեղական հեռուստաընկերությունները զուտ երեխաների համար տոնական օրերեին։
Ամանորյա որևէ հաղորդում, հեքիաթ՝ հեռուսատեթերեում, որոնք կսնեին մանկական անսպառ երևակայությունն ու տոնական օրերեը կդարձնեին ավելի գունագեղ, մենք այդպես էլ չտեսանք։

«Մենք քիչ ենք մտածում ապագա սերնդի մասին, սիրում ենք քննադատել երիտասարդներին՝ չմտածելով՝ իսկ ինչ ենք մենք փոխանցել նրանց։ Կենացի մակարդակով մաղթանքներից բացի արվեստագետը կցանկանար տեսնել ավելի խորը և սրտացավ մոտեցում, համակարգված ծրագրեր, որոնք միտված կլինեին նոր սերնդի նաև հոգևոր մշակութային դաստիարակությանը։ «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք» ասելը քիչ է, պետք է հող նախապատրաստել, որպեսզի նոր սերունդն ապրի ավելի լավ ու լինի լինի ավելի լավը, քան՝ մենք էինք, և դա պետք է անել պետական մակարդակով»,- ասում է Բաբայանը։

«Եթե ուզում ենք ունենալ ազատ երկիր, պետք է ունենանք ազատ քաղաքացիներ, իսկ ազատ քաղաքացիները, ըստ նրա, լուսնից չեն իջնում, նրանք ձևավորվում ու դաստիարակվում են նաև տիկնիկային թատրոնում, որտեղ անէանում են բոլոր սահմաններն ու պայմանականությունները, որտեղ երեխան սովորում է երևակայել ու մտածել ազատ։ Ի դեպ՝ հիշեցնեենք, որ մինչև հունվարի 13-ը Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնը երեխաներին կշարունակի ներկայացնել «Ամենա-ամենաուրախ հանդեսը» ամանորյա նոր ներայացումը։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button