Միջազգային

Դեպարդիեն դատարան չներկայացավ

Ժերար Դեպարդիեն չի մասնակցել Փարիզում կայացած դատական նիստին, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ  դատական նիստին ներկայանալուն նրան խանգարել էր Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Ստրոս Կանի մասին նկարահանվող ֆիլմի  պրոդյուսերների հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել նախօրեին Չեռնոգորիայում:
«Ես չեմ խուսափում ոչ դատարանից, ոչ էլ արդարադատությունից: Չեռնոգորիա այցը նախապես ծրագրված էր և ես դատարանին այդ մասին տեղեկացրել եմ: Ես պատրաստ եմ ներկայանալ դատարան, երբ ինձ կանչեն, միայն պայմանով, որ լինեմ Փարիզում և կարողանամ պաշտպանել իմ շահերը», — հայտարարել է դերասանը։
Առայժմ հայտնի չէ, թե երկարաձգվող դատական գործընթացն ինչպես կարող է ազդել Դեպարդիեի աշխատանքային գործունեության վրա: Ֆրանսիական օրենքների համաձայն անսթափ վիճակում մեքենայի ղեկին հայտնված վարորդին սպառնում է 4.5 դազար եվրո տուգանք և երկու տարվա ազատազրկում:

Թողնել պատասխան

Back to top button