ԿարևորՔաղաքական

8 մլն- ի համար՝ 48 ժամ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Այսօր  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվել են փետրվարի 18-ի ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիների  փաստաթղթերը:
ԿԸՀ-ն որոշել է գրանցման  համար ոչ լիարժեք փաթեթներ ներկայացրած 8 թեկնածուներիին 48 ժամ  տրամադրել բացակայող փաստաթղթերը լրացնելու համար: Թեկնածուներից 7-ի  փաթեթներում չկան  ընտրական գրավի վճարման  անդորրագրերը:
Թեկնածուներից մեկը ՝ Մհեր Հայրապետյանը, անդորրրագիր  ներկայացրել է, բայց 1000 դրամի չափով: Նա ԿԸՀ-ին առաջարկել է քննության առնել իր դիմումը, որում  ընտրագրավի վերաբերյալ իր դիտարկումներն  է ներկայացնում:

7 թեկնածուներից 5-ը կամ նրանց լիազոր ներկլայացուցիչները  ԿԸՀ նիստում հայտարարել են, որ կօգտագործեն տրված ժամանակը և կփորձեն վճարել ընտրագրավը, որն , ըստ Ընտրական օրենսգրքի նվազագույն աշխատավարձի 8 հազարապատիկն է և կազմում է 8 մլն դրամ:
Թեկնածուներից երկուսը ՝ Պավլիկ Սարգսյանն ու Ռոբերտ Սիմոնյանը , առարկություններ ունեն   ընտրագրավի չափի  և սահմանադրականության վերաբերյալ:

Պավլիկ Սարգսյանը հայտարարել է, որ  ինքը սոցիալապես անապահով է և չի կարող վճարել այդքան գումար: 8 մլն ընտրական գրավ վճարելու պահանջը, ըստ նրա, հակասահմանադրական է:
Այդուհանդերձ՝ ԿԸՀ-ն որոշել է առաջադրված 8 թեկնածուներին  լրացուցիչ 48 ժամ տրամադրել ընտարգրավը վճարելու համար: Տրված ժամկետն ավարտվում է հունվարի 10-ին, ժամը 14-ին:

Թողնել պատասխան

Back to top button