ԿարևորՀասարակություն
Սիրիահայերի առջև սահմանի բացման ստորագրահավաք Սպիտակ տան կայքում


Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը նախաձեռնել է ստորագրահավաքը Սպիտակ տան կայքում, որով Բարակ Օբամային առաջարկվում է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը։ Ստորագրահավաքին այս պահին միացել է 320- ից ավելի մարդ։
Ըստ ԱՄՆ նախագահի վեբ-կայքի կանոնների՝ եթե նախաձեռնությունը մեկ ամսում 25 հազար ձայն հավաքի, դրան պարտադիր կանդրադառնա Բարակ Օբաման:
Նախաձեռնությունը ստորագրում են ոչ միայն հայեր, այլև խիստ ոչ հայկական անուններ կրող մարդիկ, այդ թվում` նույնիսկ թուրքեր:
Ստորագրահավաքին մասնակցել կարելի է https://petitions.whitehouse.gov/register?destination=petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C կայքում։