Տնտեսական

Ճգնաժամը հաղթահարվել է, հետեւանքները՝ ոչ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Հայաստանը հաղթահարել է ճգնաժամը, բայց ոչ դրա հետևանքները».  դեռ տարեվեջին ամփոփելով 2012 թ. տնտեսական տարին հայտարարել էր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլեյանը:
Նա նաև նշել էր, որ մեր երկրի տնտեսությունը ամբողջովին չի վերակողմնորոշվել տնտեսական նոր իրողություններին, սա, ի դեպ,  միայն Հայաստանին չի վերաբերում:
Ընդդիմադիր մի շարք գործիչներ էլ հայտարարում էին ու դեռ շարունակում են հայտարարել, որ այս տարի շարքային քաղաքացին շատ ավելի վատ է ապերլու, քան` 2012-ին:
Հնչող կարծիքները չի կիսում ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝  նշելով, որ ամբողջ մոլորակում է, որ ճգնաժամային միտումները չեն օտարվել, դրանք շարունակվում են: Կանխատեսումները  Վարդան Բոստանջյանը նախագահական ընտրությունների հետ է  կապում, ու բնական համարում հնչող հայտարարությունները:

Թողնել պատասխան

Back to top button