Հասարակություն

Հայտնի հայերը՝ ըստ Բի Բի Սի- ի

Աշխարհի ամենահայտնի ռեալիթի- շոու աստղերից 32- ամյա Քիմ Քարդաշյանը հայկական ծագում ունի, գրում է Բի Բի Սի- ն՝ փորձելով պարզել, թե ինչ են նրա համբավի մասին մտածում հայերը։

Քիմ Քարդաշյանի լուսանկարները զարդարում են Երեւանի ավտոմեքենաների լվացման կետերի եւ կայանների պատերը, գովազդային վահանակները, ամսագրերի առաջին էջերը, սակայն սա չի նշանակում, որ «ժողովուրդը սիրում է նրան»,- անգլիական հայտնի կորպորացիային ասել է 2007- 2011 թվականներին Բի Բի Սի- ի թղթակիցը։
«Քիմը աշխարհում հայտնի հայ է եւ դա բավարար է, որ ամեն հայ հպարտանա Քիմով։ Սակայն մշակութային եւ ավանդական սովորություները թույլ չեն տալիս ընդունել, որ նա հայ է»,- ասում է Շահբազյանը։

«Նրան համեմատում են ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հետ, որով հպարտանում են, իսկ Քիմ Քարդաշյանին ավելի բացասական լույսի ներքո են ներկայացնում։ Հայերը չեն ցանկանում, որ նա ներկայացնի իրենց երկիրը»,- ասել է Արմեն Շահբազյանը։

Բի Բի Սի- ն խորհուրդ է տալիս այն հայերին, ովքեր չեն սիրում ռեալիթի- շոուի աստղին, հետեւել Լեւոն Արոնյանին, որ աշխարհի լավագույն շախմատիստների ցուցակում երրորդն է։

Հոդվածի ռուսերեն տարբերակն էլ կարող եք կարդալ այստեղ.

Թողնել պատասխան

Back to top button