Վերլուծական

Կեղծիքի ու խեղաթյուրումների վրա հիմնված ադրբեջանական քաղաքական ուղեգիծը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Մինչ հայերս տոնում էինք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, պայթեց ադրբեջանական հերթական տեղեկատվական փուչիկը։ Ադրբեջանկան ANS PRESS գործակալությունը տարածել էր Թբիլիսիում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազաչդեի հետ հանդիպման ժամանակ վրաց պատրիարք Իլյա երկրորդի հայտարարությունը։
«Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան ի սկզբանե եղել են Վրաստանի հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել և կպատկանի Ադրբեջանին», իբր թե ասել էր պատրիարլը։
Տեղեկատվությունը րոպեների ընթացքում տարածվեց հայկական լրատվամիջոցներով ու սոցիալական կայքերով։ Դրան հաջորդեց վրաց պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի հերքումը. պատրիարքարանը պնդում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ԼՂ –ի վերաբերյալ Իլյա Երկրորդին վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ փորձագետ Ալեքխսանդր Մանասյանի՝ տեղի ունեցածը մեզ համար նորոթյուն չէ և մեկ անգամ ևս հիշեցնում է կեղծիքի ու խեղաթյուրումների վրա հիմնված ադրբեջանական քաղաքական ուղեգծի մասին։

«Տարիներ շարունակ Ադրբեջանն արել է ամեն ինչ, որպեսզի հավասարության նշան դրվի Հարվային Օսիայի, Աբխազիայի և արցախյան հակամարտությունների միջև, իսկ ինչ ենք արել մենք, որհպեսզի վրաց ժողովուրդը հասկանա ու տեսնի տարբերությունը»,-ասում է Ալեքսանդր Մանասյանը։

 

Թողնել պատասխան

Back to top button