ԿարևորՄշակույթ

Դեպարդիեին այսօր սպասում են Փարիզի դատարանում

«Ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելը թելադրված չէր Ֆրանսիայում հարկային բեռից խուսափելու ցանկությամբ և նման քայլը չի նշանակում հրաժարվել ֆրանսիական ժողովրդից»,- այսպես է բացատրել իր դիրքորոշումը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, որը շաբաթ օրը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ստացել էր Ռուսաստանի քաղաքացու անձնագիր:
«Ես ռուսաստանյան անձնագիր ունեմ, սակայն ես ֆրանսիացի եմ»,- ֆրանսիական հեռուստակայաններից մեկին տված հարցազրույցում ասել է Դեպարդյեն: Նրա զրույցը հեռուստալրագրողի հետ տեղի է ունեցել Ցյուրիխում, որտեղ դերասանը ներկա է եղել ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը:
Դեպարդյեն նաև ասել է, որ մտադիր չէ հրաժարվել բելգիական քաղաքացիություն ստանալու հնարավորույթունից: «Եթե ես ցանկանայի խուսափել հարկերից, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները, ապա դա կանեի դեռ 20 տարի առաջ: Ի դեպ այդպես են վարվել շատերը: Նայեք ամենահարուս 50 ֆրանսիացիների ցուցակը ու կտեսնեք, որ նրանցից միայն 20-ն է ապրում Ֆրանսիայում», — նշել է դերասանը:

Իսկ ահա Փարիզի դատախազությունը հրաժարվել է հետաձգել հունվարի 8-ին նշանակված դերասան Ժերար Դեպարդյեյի գործով դատական նիստը:Դեպարդյեն մեղադրվում է նոյեմբերի 29-ին անսթափ վիճակում սկուտեր վարելու մեջ: Այդ ժամանակ անվանի դերասանը Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ էր դարձել:
Ալկոհոլի պարունակությունը նրա արյան մեջ 3 անգամ գերազանցել էր թույլատրելի չափը: Դեկտեմբերի 13-ին նշանակված դատական նիստը Դեպարդյեն խնդրել էր հետաձգել: Շվեյցարիայում այժմ գտնվող դերասանը ևս մեկ անգամ խնդրել է հետաձգել նիստը, սակայն նոր խնդրանքը չի բավարարվել:

Թողնել պատասխան

Back to top button