Միջազգային

Ասադի ելույթը քննադատել են ՄԱԿ- ն ու ԵՄ- ն

Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում վստահության արժանի առաջարկներ անելու Սիրիայի իշխանությունների անկարողության հետ կապված ափսոսանք է հայտնել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Հիշեցնենք, որ կիրակի նախագահ Ասադը սիրիական ժողովրդին էր ներկայացրել իր պատկերացումները երկրում ստեղծված վիճակի մասին և ճգնաժամից դուրս գալու փուլային ծրագիր էր առաջարկել, որում մասնավորապես նշվում է ահաբեկիչներին ֆինանսական աջակցություն չցուցաբերելու օտարերկրյա պետությունների պարտավորորության, ազգային երկխոսության համար կառավարական խորհրդաժողով հրավիրելու,նոր կառավարություն ձևավավորելու, նոր Սահմանադրություն մշակելու և համընդհանուր համաներում հայտարարելու մասին:
Քեթրին Էշթոնը սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիային կրկին կոչ է արել աջակցել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահրադ Բրահիմի՝ երկրում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:
Նախագահ Ասադի ելույթը նաև քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուն ` հայտարարելով, որ դա չի նպաստի հակամարտության դադարեցմանը:
«Գլխավոր քարտուղարը հիասթափված է հունվարի 6-ի Բաշար ալ-Ասադի ելույթից: Նա համարում է, որ դա չի նպաստում հակամարտության կարգավորմանը, ինչը կդադարեցներ Սիրիայի ժողովրդի տառապանքը»,- ասած է Պան Գի Մունի հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Back to top button