Մշակույթ

Անթույլատրելի է պատմական գնահատականների նենգափոխումը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Հայրենական մեծ պատերազմը նաեւ հայության գոյամարտն էր». այս խորագրով վերջերս լույս տեսած գրքի հեղինակը Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայի քաղաքագիտության ամբիոնի վարիչ., պրոֆեսոր Արմեն Հովսեփյանն է։ Նա այս մենագրությունը համարում է պատմաքաղաքագիտական  աշխատություն:
Որպես պատմաբան-քաղաքագետ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը անթույլատրելի է համարում 2-րդ համաշխարհային պատերազմի պատմական գնահատականների նենգափոխման միտումները, որոնք ի հայտ եկան հետխորհրդային տարիներից:

Հենց այս հանգամանքը առիթ դարձավ, որպեսզի գիտնականը աշխատանք ծավալի նոր գրքի հրատարակման ուղղությամբ: Հեղինակը շեշտում է, որ հայերը աննախադեպ բարձր մասնակցություն են ունեցել 2-րդ համաշխարհայինին:

Հատկանշական է, որ Սփյուռքում գործող կառույցները նույնպես գործում էին հակաֆաշիստական ճակատում, գիտակցելով հայությանը սպառնացող վտանգները` նացիատական Գերմանիային դաշնակից Թուրքիայի կողմից, որի մինչև ատամները զինված 26 դիվիզիա կենտրոնացել էր Խորհրդային Հայաստանի սահմանագծին` հայերին իսպառ վերացնելու ծրագրերով:

Արմեն Հովսեփյանը իր գրքում նշում է, որ շատ հայեր կամավոր մեկնեցին ռազմաճակատ ֆաշիստների հանդեպ վրեժով լի զգացումով` Մեծ եղեռնի վերքերը դեռ չսպիացած:

Շատ հայեր հերոսաբար մարտնչեցին և դարձան հերոսներ, մարշալներ և գեներալներ, մեծ ավանդ ներդնելով հաղթանակի գործում: Սա է իրականությունը, որը պետք է իմանան նոր սերունդները, որպեսզի խուսափել նենգափոխման փորձերից:

Թողնել պատասխան

Back to top button